Թուրքիան Ֆրանսիային երկու անգամ նախազգուշացրել է ճանաչված առաջին ահաբեկչի մասին, տեղեկացնում է Gazeta-ն` վկայակոչելով The Local-ին:

Թուրքական ոստիկանության տվյալների համաձայն, 29-ամյա Իսմայիլ Օմար Մոստեֆաիի մասին «երկու անգամ են զգուշացվել ֆրանսիացի գործընկերները` 2014-ի դեկտեմբերին եւ 2015-ի հունիսին», սակայն ֆրանսիական իշխանությունները ոչ մի կերպ չեն արձագանքել:

Թուրքական իշխանությունները հայտնել են, որ Մոստեֆաին Թուրքիա է եկել 2013-ին` Հունաստանի եւ Բուլղարիայի հետ սահմանակից Էդիրնե նահանգով: 

Իշխանությունները հավելել են, որ ապացույց չկա, թե նա հեռացել է երկրից: 

Նաեւ հաղորդվում է, որ Ֆրանսիայում Մոստեֆաիի անձի հանդեպ հետաքրքրությունն աճել է միայն ահաբեկչությունից հետո: