Թուրք-բուլղարական սահմանին բազմակիլոմետրանոց խցանում է առաջացել, որտեղ այսօր առավոտից բուլղարական ոստիկանությունը ստուգում է բոլոր մեքենաները, որոնք մտնում են ԵՄ տարածք, հաղորդում է Le Monde-ը:
Սահմանին վերահսկողությունն ուժեղացվել է Փարիզի ահաբեկչություններից հետո: Բուլղարիայի կառավարությունը որոշել է սահմանին 100-տոկոսանոց վերահսկողություն սահմանել:





























