Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա դաշնային հողի տարածքում, Փարիզի ահաբեկչություններին առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է Ալժիրի մի քաղաքացի: Այս մասին գերմանական DPA գործակալությանը հայտնել է Գերմանիայի գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչը:
Ձերբակալվածը 39 տարեկան է, նա բնակվում էր փախստականների կացարանում: Նա սիրիացի իր հարեւաններին մի քանի օր առաջ հայտնել է, որ «Փարիզը հայտնվելու է սարսափների ու մղձավանջի մեջ», ինչպես նաեւ պայթյունի նախապատրաստության մասին:
Ներկայումս դեռեւս տվյալներ չկան, որ ձերբակալվածը կապ ունի Փարիզի ահաբեկչությունների հետ, ինչպես նաեւ այն մասին, որ Գերմանիայում եւ Հյուսիսային Ռեյն Վեսթֆալիայում հարձակումներ են նախապատրաստվում, սակայն «իրավիճակը շատ լուրջ է», հավելել է գլխավոր դատախազության աշխատակիցը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:





























