Մեքսիկայի իշխանությունները Ֆրանսիայի ահաբեկչություններից հետո որոշել են ուժեղացնել սահմանների անվտանգությանն ուղղված միջոցառումները: Այս մասին երկուշաբթի հայտնել է Անվտանգության հարցերով ազգային հանձնաժողովի ղեկավար Ռենատո Սալես Էրեդիան, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մեքսիկան մի քանի՝ այդ թվում միգրացիոն անվտանգության ու սահմանների պաշտպանության ուղղություններով  համագործակցում է մի շարք երկրների՝ այդ թվում Ֆրանսիայի հետ՝ «խուսափելու համար ցանկացած միջադեպերից»: Էրեդիան շեշտել է, որ «ուժերը տեղակայված են, հանրապետության կառավարության ամբողջ ուժային բլոկի հետ պահպանվում է կապն ու համակարգումը»: Նա նաեւ հավելել է, որ Ֆրանսիայի մայրաքաղաքի ողբերգական իրադարձությունների «հետաքննության հարցում ձեռնարկված են բոլոր անհրաժեշտ փոխգործողությունները»: