Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազնյովը հայտարարել է, որ իշխանությունները ողջ երկրի տարածքում անվտանգության ապահովման համար 115 հազար ոստիկանների, ժանդարմների եւ զինվորականների են գործի դրել։
«Մենք մոբիլիզացրել ենք 115 հազար ոստիկաների, ժանդարմների եւ զինվորականների ողջ երկրի տարածքում անվտանգության ապահովման համար»,- ասել է նախարարը France Info ռադիոկայանի եթերում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքի հետեւանքով զոհվել է 129 մարդ, վիրավորվել 352-ը։ Ահաբեկչությունները տեղի էին ունեցել միանգամից 6 շրջանում։





























