Գուդսի (Երուսաղեմի) օրը, ի նշան պաղեստինցի ժողովրդի հետ համերաշխության, Իրանի տարբեր քաղաքների բնակիչներ բողոքի ակցիաներ են անցկացրել «սիոնիստական ռեժիմների» դեմ, հաղորդում է FARS գործակալությունը:
Թեհրանում հանրահավաքներն անցել են «Մահ Իսրայելին», «Մահ Ամերիկային», «Ազատություն Գուդսին (Երուսաղեմին)» կարգախոսներով:
Երթի մասնակիցներն ավարտել են իրենց գործողությունը ուրբաթօրյա նամազով մայրաքաղաքի կենտրոնական մզկիթում:
1979թ.՝ Իրանում Իսլամական հեղափոխությունից հետո, Ռամադանի վերջին ուրբաթ օրը հայտարարվել է «Գուդսի օր»՝ ի նշան համերաշխության պաղեստինցի ժողովրդին: Ամեն տարի այդ օրը մահմեդականները բողոքի գործողություններ են իրականացնում:




























