Փարիզի քաղաքային իշխանությունները դեռեւս չեն հաստատում նոյեմբերի 13-ին ահաբեկչություններից հետո կորած 17-ամյա Լոլա Ուզունյանի մահվան մասին լուրը:

Մինչդեռ սոցցանցերում վաղ առավոտից օգտատերերը ցավակցություններ են հայտնում Ուզունյանի հարազատներին եւ մտերիմներին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել: Ահաբեկիչները երեք պայթյուն են իրականացրել «Ստատ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ, ինչպես նաեւ կրակոցներ արձակել ռեստորանում եւ պատանդներ վերցրել «Բատակլան» համերգասրահում ռոք համերգի ժամանակ:

Ահաբեկչությունների հետեւանքով պաշտոնական տվյալներով, մահացել է շուրջ 130 մարդ: Վերջին տվյալներով վիրավորների թիվը 352 է, որոնցից 99-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

Ֆրանսիայի ողջ տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել: