Ադրբեջանի բանտում գտնվող իրավապաշտպան Լեյլա Յունուսը ծանր վիճակում է: Ինչպես հաղորդում է contact.az-ը, քիչ է, որ նրան չեն տեղափոխում բուժկետ, նաեւ հոկտեմբերի 30-ին բժշկի կողմից նշանակված դեղամիջոցները մինչեւ հիմա չեն տվել: Բազմաթիվ դիմումներն ու խնդրանքները՝ Լեյլա Յունուսի տեղափոխման վերաբերյալ, մնացել են անպատասխան: Ծանր ֆիզիկական վիճակը ազդել է նրա հոգեբանական վիճակի վրա:
«Լեյլա Յունուսին բուժկետ չեն տեղափոխում, դեղերը չեն տալիս, ձեռնափայտը ձեռքից վերցրել են, ինչպե՞ս է դա կոչվում: Միայն մեկ բառով՝ խոշտանգում: Անհրաժեշտ է դադարեցնել հիվանդ ու տարեց կնոջ նկատմամբ ծաղրուծանակը»,-գրել է լրատվամիջոցը:





























