Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետաքննության շրջանակում Աահենի մոտակայքում գտնվող Ալսդորֆում երեք մարդ է ձերբակալվել, ասել են ոստիկանությունից: Ձերբակալության մանրամասները չեն հրապարակվել:
«Մենք տվյալներ ենք ստացել այն մասին, որ Փարիզի ահաբեկչական գործողությունների հետ կապված կասկածյալներից մեկը կարող է մեր շրջանում լինել»,- ասել է ոստիկանության մամուլի քարտուղարը, տեղեկացնում է Gazeta.ru-ն` վկայակոչելով N-TV հեռուստաալիքին:
Տեղական Aachener Zeitung պարբերականը ճշտել է, որ երկու կին է ձերբակալվել եւ մեկ տղամարդ: Ձերբակալությունը տեղի է ունեցել անցած առավոտ, երեք կասկածյալը գտնվել են աշխատանքի տեղավորման կենտրոնի հարեւանությամբ կայանած մեքենայում: Պարբերականը նշում է, որ այժմ այնտեղ բազմաթիվ ոստիկանական մեքենաներ կան, տեղեկացնում է РБК http://www.rbc.ru-ն:
Ահաբեկչական գործողությունների շարքը տեղի էր ունեցել նոյեմբերի 13-ին Փարիզում եւ մայրաքաղաքային Սեն-Դենի արվարձանում: Ճշտված տեղեկության համաձայն, ահաբեկչությանը զոհ է գնացել 129 մարդ: Ավելի քան 350-ը վիրավոր են:





























