Ադրբեջանի ԱԱՆ Գլխավոր վարչության նախկին պետ Ակիֆ Չովդարովին սպանությունների եւ ավազակության մեղադրանք է ներկայացվել: Այդ մասին տեղեկացնում է haqqin.az-ը:
Ադրբեջանի ԱԱՆ-ի գործունեության շուրջ սկանդալն առաջին շաբաթը չէ, որ շարունակվում է: ԱԱՆ-ի նախկին պետ Էլդար Մահմուդովի հրաժարականից եւ անհետացումից հետո աշխատանքից հեռացվել է նախկին պետի եւս մի քանի տասնյակ հարազատ: Պարզվել է նաեւ, որ Ադրբեջանի ԱԱՆ-ը զբաղվել է ռեկետով, գումարներ կորզելով եւ մարդկանց առեւանգումներով:





























