Թուրքիայի Ագային մեծ ժողովի 26-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը ղեկավարող տարիքով ամենաավագ պատգամավոր Դենիզ Բայքալը հրաժարվել է կատարել Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելու իր կուսակիցների առաջարկը։
Թուրքական Internethaber կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարնում առաջին նիստում երդման արարողության անցնելուց առաջ խոսք է վերցրել «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն՝ առաջարկելով խորհրդարանի նախագահի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող իր կուսակից Դենիզ Բայքալից մեկ րոպե լռությամբ հարգել Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակը։
Դենիզ Բայքալը մերժել է իր կուսակցության փոխնախագահին՝ պնդելով, թե դեռ չի համարում խորհրդարանի նիստերը սկսված։





























