Ֆրանսիացի Մատիե Մոդյուին որոշել է իրականացնել Փարիզի Bataclan համերգասրահում ահաբեկչության հետեւանքով զոհված եղբոր՝ Սեդրիկի՝ Rolling Stones-ի լեգենդար երաժիշտների եւ Դեւիդ Բոուի հետ հանդիպելու երազանքը:
«Ինչպես գիտեք, եղբայրը՝ Սեդրիկը, զոհվել է Bataclan-ում, նա կին եւ 7 ու 3.5 տարեկան երկու երեխա ունի... Նա Rolling Stones-ի եւ Դեւիդ Բոուիի մեծ երկրպագուն էր: Մտածեցի նրանց հրավիրել նրա հուղարկավորությանը»,- Facebook-ի իր էջում գրել է Մատիեն: Նրա գրառումն ավելի քան 15.500 մարդ է կիսել:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, առայժմ հայտնի չէ, արդյո՞ք հրավերը հասել է հասցեատերերին, եւ արդյո՞ք երաժիշտները Ֆրանսիա կգան:





























