Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագիրը Փարիզի ահաբեկչությունների թեմայով նոր ծաղրանկարներ է հրապարակել: Ամսագրի թարմ համարի լուսանկարները հայտնվել են սոցիալական ցանցերում:

Lenta.ru-ի փոխանցմամբ, ծաղրանկարում շամպայն խմող պարող մարդ է՝ 6 տեղից վիրավորված: Նկարը մակագրված է այսպես. «Նրանք զենք ունեն: Թող գնան գրողի ծոցը, մենք շամպայն ունենք»: Ամսագրի այս համարը լույս է տեսնելու նոյեմբերի 18-ին:

Մեկ օր առաջ Charlie Hebdo-ի գլխավոր խմբագիրն ահաբեկչությունների թեմայով մեկ այլ ծաղրանկար էր ներկայացրել՝ «Ֆրանսիացիները վերադառնում են նորմալ կյանքի» վերնագրով:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել են «Իսլամական պետության» զինյալները: