Փարիզի ահաբեկչություններից հետո կորած 32-ամյա ֆրանսիացի Ժիլ Լեկլերին, որը Bataclan-ում ահաբեկչությունից մեկ րոպե առաջ սելֆի էր արել ու հրապարակել, գտել են զոհվածների շրջանում: Ծնողները նրան ճանաչել են կրծքի դաջվածքից:

Լեկլերի լուսանկարի տալ #bataclan հեշթեգն է եղել: Ահաբեկչությունից հետո սոցցանցերի օգտատերերը, ինչպես նաեւ Bataclan-ում ելույթ ունեցող ամերիկյան Eagles of Death Metal խմբի երաժիշտները հետաքրքրվում էին երիտասարդի ճակատագրով: Երբ ահաբեկիչները սկսել են կրակել, Լեկլերն ընկերուհուն՝ Մարիաննային, գետնին է նետել եւ իր մարմնով ծածկել նրան: Աղջիկը ողջ է մնացել:

«Միր 24»-ի փոխանցմամբ, Լեկլերն ապրում էր Փարիզին մերձակա Սեն Լե լա Ֆորե քաղաքում, աշխատում էր Nelly Fleurs ընտանեկան ծաղկի սրահում: Նրանց խանութի մոտ մարդիկ ծաղիկներ եւ մոմեր են տանում: Շուրջ 10 հազար մարդ ցավակցական խոսքեր է թողել Instagram-ում Ժիլ Լեկլերի եւ Մարիաննայի լուսանկարի ներքո: