Ֆրանսիական ազգային ոստիկանությունն անձը հաստատելու նպատակով հրապարակել է մահապարտ-ահաբեկիչներից մեկի լուսանկարը, որը «Stade de France» մարզադաշտի մոտ գործի է դրել պայթուցիկ սարքը:

«Այս մարդը մահացել է՝ ահաբեկչություն իրականացնելով «Stade de France»-ի մոտ: Եթե որեւէ տեղեկություն ունեք նրա մասին, խնդրում եք, կապվեք մեզ հետ»,- ոստիկանության հաղորդագրությունն է մեջբերում ՌԻԱ Նովոստին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետեւանքով 129 մարդ է զոհվել: