Էյֆելյան աշտարակի մոտ պայթյունի սպառնալիք չկա, ահազանգը կեղծ էր: Այս մասին հայտարարել է Փարիզի ոստիկանության ներկայացուցիչը:
Իրավապահներն աշտարակը շղթայել էին կասկածելի փաթեթի մասին հաղորդման պատճառով: Սակայն որեւէ պայթուցիկ սարք ոստիկանությունը չի գտել: Ըստ ՌԻԱ Նովոստիի, առաջիկայում աշտարակի շրջափակումը կհանվի:
Հիշեցնենք, որ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո Էյֆելյան աշտարակը փակվել է այցելուների համար: Այսօր այն բացվել էր, բայց՝ կարճ ժամանակով: Մի քանի ժամ առաջ Փարիզում տագնապ էր հայտարարվել, զինվորականները շրջափակել էին ֆրանսիական մայրաքաղաքի կենտրոնը:





























