Հարկավոր է ընդգծել ջիհադականների խելագարության թշնամանքը: Այս մասին ասված է Ֆրանսիայի իսլամի հարցերի մասնագետ, ֆիզիկոս Մալիք Բեզուխի կոչում: Նրա կոչը փոխանցել է Figaro պարբերականը.

«Մեր Ֆրանսիան հարվածի տակ է: Գազանը ցանկանում է հարված հասցնել հենց սրտին: Դրա անունն ԻԼԻՊ է:

Որպես մահմեդական հավատքի ֆրանսիացի՝ դիմում եմ մահմեդական մշակույթի կամ կրոնի հետեւորդ իմ բոլոր համաքաղաքացիներին՝ կոչ անելով ընդգծել ջիհադականների խելագարության թշնամանքը: Մեր գլխավոր պարտքն է՝ թեթեւացնել վախի զգացողությունը: Դա են պահանջում ոչ մահմեդական մշակույթի մեր ֆրանսիացի եղբայրները: Այդպիսով մենք կապացուցենք աջ ծայրահեղականների հայտարարությունների անմտությունը, որոնք պոպուլիզմի նպատակով ձգտում են վախ հրահրել մահմեդականների դեմ:

Հայրենասիրության զգացողությունը պետք է գերիշխող լինի: Ծայրահեղականները բոլոր կողմերից դիտում են եւ ցանկանում, որպեսզի վախն անի իր գործը: Հանուն Ֆրանսիայի՝ նրանց այդպիսի հնարավորություն չտանք: Ֆրանսիայի հայրենասերներն ու կառուցողները լինենք»: