Ոստիկանության աշխատակիցները Փարիզի Սեն Դենի արվարձանում, Stade de France մարզադաշտից ոչ հեռու, հատուկ գործողության ընթացքում ոչնչացրել են երկու ահաբեկչի, հաղորդում է Le Monde-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրները:

BFM հեռուստաալիքի փոխանցմամբ, եւս մի քանի մարդ դեռ մնում է շենքում: Մի քանի ոստիկաններ վիրավորվել են փոխհրաձգության ընթացքում: Հակաահաբեկչական գործողության իրականացման շրջանը շրջափակված է, հասարակական տրանսպորտի երթեւեկությունը դադարեցվել է: BFM-ի զրուցակիցների խոսքով, երեք մարդ ձերբակալվել է:

Հատուկ ծառայությունների ներկայացուցիչը RTL ռադիոկայանին հայտնել է, որ գործողության գլխավոր նպատակը Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչությունների գլխավոր կազմակերպչի՝ Աբդելհամիդ Աբաուդի հայտնաբերումն է, հաղորդում է РБК-ն: