Մահապարտ ահաբեկիչ կինը, որը մահացել է Փարիզի Սեն Դենի արվարձանում ոստիկանական հատուկ գործողության ընթացքում, հասցրել է գործի գցել պայթուցիկը սարքը, հաղորդում է BFM-ն՝ վկայակոչելով քննությանը մոտ կանգնած աղբյուրը:
Ավելի վաղ նշվել էր, որ ոստիկանները ոչնչացրել են ահաբեկիչ կնոջը: Ընդհանուր առմամբ, գործողության ընթացքում մահացել է երեք մարդ, եւս 2-ը կամ 3-ը ձերբակալվել են:
Որոշ տվյալներով, բնակարանում, որը շրջափակել են իրավապահները, դեռ ահաբեկիչներ կան: Նրանք առնչություն ունեն Փարիզի ահաբեկչությունների հետ, հաղորդում է Gazeta-ն:





























