Փարիզի Սեն Դենի արվարձանում հատուկ գործողությունների արդյունքում ոչնչացվել է վերջին ահաբեկիչը, հայտնում է iTele հեռուստաալիքը։
Ըստ հաղորդվող տեղեկությունների՝ սպանվել է 3 ահաբեկիչ, ձերբակալվել՝ եւս 3-ը, փոխանցում է Gazeta-ն։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ մեկ ենթադրյալ ահաբեկիչ մնում է բնակարանում։ Ենթադրաբար նա կապ է ունեցել Փարիզի ահաբեկչությունների շարքի հետ։ Շրջափակումը շարունակվում է արդեն 3 ժամ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի ուշ երեկոյան Փարիզի ահաբեկչությունների հետեւանքով զոհվել էր 129 մարդ, վիրավորվել 352-ը։





Լուսանկարը՝ Reuters-ի





























