Փարիզում հատուկ գործողության վայրից ենթադրյալ ահաբեկիչներից մեկը փախել է, հաղորդում է RTL հեռուստաալիքը:

Քաղաքում լուրեր են շրջում, որ նա կարող է զինված լինել «Կալաշնիկով» ինքնաձիգով: Հարակից մի քանի փողոցներն ու մետրոյի կայարանները փակվել են, հաղորդում է Gazeta-ն:

Մի քանի ժամ ոստիկանները շրջափակման մեջ են պահում բնակարանը, որտեղ գտնվում են ենթադրյալ ահաբեկիչները: Դիմակայության ժամանակ մահապարտ ահաբեկիչ կինը հասցրել է պայթեցնել իրեն:

Վերջին տվյալներով, ձերբակալվել է 5 մարդ, որոնք, հնարավոր է, առնչություն ունեն Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչություններին: