Փարիզի Սեն Դենի արվարձանի բնակիչը զոհվել է ոստիկանության եւ ահաբեկիչների միջեւ փոխհրաձգությունից, փոխանցում է Gazeta-ն՝ վկայակոչելով Le Figaro թերթը։ Քաղաքացիական անձի մահը հաստատել են ոստիկանության աղբյուրները։

Ոստիկանության հատուկ գործողությունները շարունակվում է արդեն մի քանի ժամ։ Դիրքավորված ահաբեկիչները ենթադրաբար կապ ունեն նոյեմբերի 13-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչությունների հետ։

Ոստիկանությունը ձերբակալել է 5 մարդու։ Եվս 2-ը զոհվել են, այդ թվում՝ մահապարտ ահաբեկիչ մի կին։