Փարիզի Սեն Դենի արվարձանում շրջափակված ջիհադականները պլանավորում էին Ֆրանսիայի մայրաքաղաքում եւս մեկ ահաբեկչություն կազմակերպել, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով RTL-ը։ Հետաքննությունը ձեռնպահ է մնում այս թեմայով առավել մանրամասն տեղեկություններ հաղորդելուց։
Սեն Դենիում մի քանի ժամ է՝ շարունակվում է ոստիկանական գործողությունը, որի ժամանակ փոխհրաձգությունից քաղաքացիական անձ է մահացել եւ վիրավորվել 5 ոստիկան։
Այս պահին կալանավորվել է 3 ահաբեկիչ, որոնց թվում չկան Փարիզի ահաբեկչությունների կազմակերպիչներ Աբդեսլամն եւ Աբաուդը։ Մահացել է եւս 2 ահաբեկիչ, որոնց թվում մահապարտ մի կին։





























