Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է ազատազրկված լրագրող Ռաուֆ Միրքադիրովի դեմ դատական գործընթացը։

Ինչպես հայտնում է haqqin.az-ը, Ալիսուլթան Օսմանովի նախագահությամբ կայացած դատական նիստում մեղադրական կողմը կարդացել է մեղադրական եզրակացությունը։ Այնուհետեւ Միրքադիրովը ցուցմունք է տվել։ Նա հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում։

Հիշեցնենք, որ Ռաուֆ Միրքադիրովին ձերբակալել էին անցյալ տարվա ապրիլի 10-ին Թուրքիայում եւ արտահանձնել Ադրբեջան։ Նրան մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածի հատկանիշներով (պետական դավաճանություն)։ Ապրիլին նրա հանդեպ խափանման միջոց էր ընտրվել եռամսյա կալանքը։ Դրանից հետո կալանքի ժամկետը մի քանի անգամ երկարաձգվել էր։