Ֆրանսիայի իշխանությունները հաղորդել են, որ պարզվել է Ֆրանսիայի ահաբեկչությունների բոլոր զոհերի ինքնությունը: Այդ մասին թվիթերյան իր էջում տեղեկացրել է Foresight News-ի թղթակիցը:
«Այսօրվա դրությամբ պարզված է ահաբեկչությունների բոլոր 129 զոհերի ինքնությունը: Բոլոր մարմինները մինչեւ շաբաթվա վերջ կփոխանցվեն հարազատներին»,-ասվում է իշխանությունների հայտարարության մեջ, գրում է Gazeta-ն:
Նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում մի շարք ահաբեկչական գրոհներ էին տեղի ունեցել: Պայթյունների, կրակոցների եւ մարդկանց առեւանգման հետեւանքով 129 մարդ էր զոհվել:





























