Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի՝ վերջերս Cessna ինքնաթիռով կատարած թռիչքը կարող է սկանդալի առիթ դառնալ։

Ինչպես գրում է վրացական «Ռեզոնանսի» թերթը, վրացական ավիացիայի ներկայացուցիչներից մեկը հայտարարել է, որ Cessna ինքնաթիռը կառավարել է ոչ թե նախագահն, այլ կադրում չերեւացող երկրորդ օդաչուն։ Նշվում է, որ Սահակաշվիլին համապատասխան վարորդական փաստաթուղթ չի ունեցել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, «Ռուսթավի-2» հեռուսաընկերությամբ կադրեր էին ցուցադրվել, որտեղ երեւում էր, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կառավարական 4L-GAF ինքնաթիռով թռչում էր Բաթումի։