Գերմանիայի էլվանգեն քաղաքում օդում իրար են բախվել ուղղաթիռն ու թեթեւ շարժիչով ինքնաթիռը: Բախման հետեւանքով 4 մարդ զոհվել է:
Ինչպես հաղորդում է «Ասոշիեյթիդ պրեսս»-ը, բախումից հետո ուղղաթիռը այրվել է և ընկել գետին: Դրանում գտնվող բոլոր չորս ուղեւորները մահացել են: Իսկ ահա ինքնաթիռի օդաչուն կարողացել է կառավարել այն, և վայրէջք կատարել, սակայն օդաչուն լուրջ վնասվածքներ է ստացել: Դեպքի այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:




























