Մինսկի մերձակայքում իր ամառանոցում սպանվել է ընդդիմադիր «Խարտիա-97» կայքի հիմնադիր եւ ղեկավար Օլեգ Բեբենինը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Ինտերֆաքսը», վկայակոչելով իրավապահ մարմինների իր աղբյուրը, հաղորդել է, թե «Բեբենինի մահվան քրեական վարկածի մասին խոսելը վաղ է»:

36-ամյա Օլեգ Բեբենինը 1998թ. հիմնադրել է ընդդիմադիր կայքը, որը դարձել է Բելառուսի ամենալուրջ հասարակական-քաղաքական ռեսուրսներից մեկը:

Վերջին տարիներին Բեբենինը քաղաքացիական «Եվրոպական Բելառուս» շարժման համակարգող Անդրեյ Սաննիկովի մերձավոր զինակիցն էր:

Վերջինս հայտարարել է իր նախագահական հավակնությունների մասին: