Առնվազն 17 մարդ է զոհվել բեռնատարի եւ ավտոբուսի բախման արդյունքում, Չինաստանի հյուսիս-արեւելքում: Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ բախումից հետո ավտոբուսը բռնկվել է: Վերջին տվյալներով զոհվել է 17, վիրավորվել 36 մարդ: Զոհերի մեջ են ուղեւորներ եւ բեռնատարի վարորդը:

Նախնական հետաքննության արդյունքներով, ավտոբուսի անիվի պայթումը հանգեցրել է նրան, որ մեքենան դուրս է եկել հանդիպակաց ճանապարհ եւ բախվել բեռնատարին:

Նաեւ սեպտեմբերի 3-ին Հեյլունցզյան նահանգում Ցզյամուսի քաղաքի մոտ բեռնատարը հարվածել էր միկրոավտոբուսին: Պատահարի արդյունքում զոհվել էր 10 մարդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: