Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ իր երկիրը չի կարող Պաղեստինի հետ խաղաղության հասնել առնվազն առաջիկա 16 տարում: «Իսրայելը Օսլոյում ստորագրված համաձայնագրից 16 տարի անց չի հասել խաղաղության եւ ես կարծում եմ, որ մոտակա 16 տարում եւս խաղաղություն չի լինի»,- իսրայելական հեռուստաալիքներից մեկին ասել է նա:

«Պետք է հաշտվել նրա հետ, որ գոյություն ունեն հակամարտություններ, որոնք շարունակվում են շատ տարիներ` օրինակ, Մեծ Բրիտանիայի եւ Արգենտինայի միջեւ հակամարտությունը` Ֆոլկլենդյան կղզիների հետ կապված, կամ հակամարտությունը նույն Անգլիայի եւ Իսպանիայի միջեւ Ջիբրալթարի ճակատագրի հետ կապված»,- ընդգծել է Լիբերմանը:

«Մենք, բնականաբար, պետք է անընդհատ վերահսկենք Պաղեստինում տիրող տնտեսական ու ռազմա-քաղաքական իրավիճակը, ինչպես նաեւ այնտեղ ի հայտ եկող խնդիրների լուծման ուղիներ փնտրենք: Սակայն խոսել այն մասին, որ առաջիկա 1-2 տարում պաղեստինյան վարչակազմի հետ հնարավոր կլինի կարգավորել խնդիրները, դա իրական չէ»,- ասել է Լիբերմանը: