Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 4-ին ընդունել է Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ, դոկտոր Հասան Մուստաֆային։
Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դոկտոր Հասան Մուստաֆան Տիգրան Սարգսյանին տեղեկացրել է, թե Հայաստան է ժամանել ներկա գտնվելու Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթի խաղարկության հանդբոլի 2-րդ միջազգային մրցաշարին։
Տիգրան Սարգսյանը նշել է, որ արդեն երկրորդ անգամ Հajastani վարչապետի գավաթի խաղարկության հանդբոլի տղամարդկանց հավաքականների միջազգային մրցաշարի անցկացումը եւ Դոկտոր Հասան Մուստաֆայի այցը Հայաստան նոր թափ կհաղորդի մեր երկրում հանդբոլի զարգացմանը։ Վարչապետը համոզմունք է հայտնել, որ մրցաշարի կազմակերպումը նպաստելու է Հայաստանում հանդբոլի զարգացմանն ու ժողովրդականացմանը, որպեսզի ավելի շատ պատանիներ ու աղջիկներ զբաղվեն այս գրավիչ մարզաձեւով։ Կառավարության ղեկավարը նշել է նաեւ, որ արվելու է ամեն ինչ հայկական հանդբոլի բարի անվանդույթների վերականգնման ու առկա ներուժի բազմապատկման համար։
Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահը բարձր է գնահատել Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի հետ համագործակցության մակարդակն ու վարչապետին է ներկայացրել իր ղեկավարած կառույցի եւ մեր ֆեդերացիայի հետ գործակցության զարգացման հեռանկարները։
Երկրորդ անգամ անցկացվող «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» միջազգային մրցաշարին մասնակցում են Հայաստանի, Իրանի, Բելառուսի եւ Վրաստանի հանդբոլի հավաքականները։



























