Բելգիայի սահմանից 2 կմ հեռավորությամբ գտնվող ֆրանսիական Ռուբե քաղաքում մարդկանց պատանդառել են երկու զինված տղամարդ: Այս մասին հաղորդում է BFM-ը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրին:

Ռուբե են ժամանել RAID հատուկ նշանակության ջոկատայինները, պրեֆեկտը, քաղաքապետն ու դատախազը, բնակելի թաղամասն արգելափակված է: Ըստ Gazeta-ի, նախնական տվյալներով, գողության մեջ կասկածվողները կրակ են բացել իրավապահների ուղղությամբ:

Reuters-ի աղբյուրների պնդմամբ, այս միջադեպը հազիվ թե կապ ունի ահաբեկիչների գործունեության հետ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆրանսիայի հյուսիսում անհայտ անձինք մարդկանց են պատանդառել: