Վենեսուելայում խորհրդարանական ընտրություններից 1,5 շաբաթ առաջ գնդակահարել են տեղի ընդդիմադիր առաջնորդին: Այս մասին հաղորդում է Lenta –ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Հարձակվողները մեքենայով են եղել, նրանք երկրի կենտրոնական հատվածում գտնվող Ալտագրասիա դե Օրիտուկո քաղաքում գնդակահարել են «Ժողովրդավարական գործողություն» կուսակցության ստորաբաժանման ղեկավար Լուիս Դիասին: Այդ ժամանակ քաղաքական գործիչը հանդիպում էր ունենում տեղի բնակիչների հետ, նրա հետ եղել է բանտում գտնվող ընդդիմադիր առաջնորդ Լեոպոլդ Լոպեսի կինը՝ Լիլիան Տինտորին:

«Ժողովրդավարական գործողություն» կուսակցությունը ընդդիմադիր «Ժողովրդավարական միասնություն» կոալիցիայի անդամ է: Հարցումները ցույց են տալիս, որ այդ կոալիցիան ունի լրիվ շանսերը վերջին 16 տարվա ընթացքում առաջին անգամ Ազգային ասամբլեայում զրկել ձախերին մեծամասնությունից, նշում է գործակալությունը:

«Ժողովրդավարական գործողություն» կուսակցության ազգային գլխավոր քարտուղար Հենրի Ռամոսը սպանության մեջ մեղադրել է իշխող Սոցիալիստական կուսակցության կողմնակիցներին, սակայն չի ներկայացրել որեւէ ապացույց: