Ամերիկյան ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչը աղետի է ենթարկվել ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգում, օդաչուին հաջողվել է կատապուլտվել, հաղորդում է «Ասոշեյթեդ Փրեսը»:

Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ի առավոտյան: Ամերիկյան օդուժի Արիզոնա նահանգում գտնվող ռազմակայանի ներկայացուցիչները նշել են, որ օդաչուի վիճակը նորմալ է:

Աղետի պատճառները դեռեւս անհայտ են: Միջադեպի հետաքննությամբ զբաղվում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ներկայացուցիչների խումբը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: