Սիբիրիում Մի-8 ուղղաթիռի վթարից զոհվել է 8 մարդ, փոխանցում է  ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրները: «Ուղղաթիռի մեջ եղել է 22 ուղեւոր եւ անձնակազմի 3 անդամ: Նախնական տեղեկություններով՝ զոհվել է 8 մարդ, մյուսները վիրավորվել են»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ հայտնում էին 2 զոհի  մասին:   «Տուրուխանավիա» ընկերության ուղղաթիռը Իգարկիից ուղեւորվում էր նավթահանքային կայաններից մեկը: Ենթադրաբար նա կոշտ վայրէջք է կատարել: