Ավստրալիայի հարավում՝ Ադելաիդա քաղաքի մոտակայքում, անտառային հրդեհներից զոհվել է 2 մարդ, եւս մի քանիսը վիրավորվել են, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Նրանց խոսքով՝ հրդեհվել է մի քանի տուն, իրավիճակը գնալով ավելի է դուրս գալիս հսկողությունից: Հարավային Ավստրալիա նահանգի վարչապետ Ջեյ Ուեզերիլն ասել է, որ չհաստատված տեղեկություններ կան 3-րդ զոհի մասին:

Ընդհանուր առմամբ հրդեհվել է 85 հազար հա տարածք: Հատկապես վտանգված են գյուղատնտեսական հողերն ու անտառային տեղանքը: Այսուհանդերձ հրդեհները սպառնում են նաեւ նահանգի կենտրոն Ադելաիդա քաղաքին, փոխանցում է Gazeta-ն:

Վիրավորների թվում կան հրշեջներ: Բոլոր 13 տուժածները հոսպիտալացվել են, նրանցից 5-ի վիճակը գնահատվում է ծանր: