Կոտայքի մարզի Բուժական գյուղում նոյեմբերի 25-ին հայտնաբերվել է բնակիչներից  մեկի դին։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ գյուղի բնակչին՝  79-ամյա կնոջը,  հայտնաբերել են տանը կից  հացատանը՝ կախված վիճակում։

Նախնական տեղեկություններով՝ տարեց թոշակառուն ինքնասպանություն է գործել։  Պատճառները հայտնի չեն։ Հանգամանքները պարզվում են։