Համարյա ամբողջ Վրաստանը մնացել է առանց լույսի` էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծի վնասման հետեւանքով: Վթարը տեղի է ունեցել Թբիլիսիի մոտ գտնվող Քսանի բնակավայրում բռնկված հրդեհի հետեւանքով:

Էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծի վնասման հետեւանքով  երկրի էներգահամակարգը խափանվել է, որը բերել է ողջ երկրի մասշտաբով էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցման:

Վրաստանի էներգամատակարարումը ամբողջությամբ վերականգնվել է միայն մի քանի ժամ անց:

Նշենք, որ վերջին ժամանակներս, Վրաստանի էներգահամակարգում խափանումները հաճախակի բնույթ են կրում: