Air Canada ավիաընկերության Boeing-767 ինքնաթիռը, որը կատարում էր Վանկուվեր-Շանհայ չվերթը, վթարային վայրէջք է կատարել Պետրոպավլովսկ-Կամչատսկի օդանավակայանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ԱԻՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:

Օդանավի անձնակազմը վթարային վայրէջք է խնդրել կիրակի օրը՝  սեպտեմբերի 5-ին էլեկտրականության կարճ միացման պատճառով, որ տեղի է ունեցել ինքնաթիռի զուգարաններից մեկում: Ուղեկցորդները, ծխի հոտ են առել եւ զեկուցել հրամանատարին:

Ինքնաթիռում այդ պահին 152 ուղեւոր եւ անձնակազմի 10 անդամ է եղել, որոշում է կայացվել վայրէջք կատարել Պետրոպավլովսկ-Կամչատսկում:

Մասնագետները ստուգել են ինքնաթիռի աշխատունակությունը: Ծխի աղբյուրը չի հայտնաբերվել: Տուժածներ եւ զոհեր չկան:

Ինքնաթիռը չորս ժամ անց շարունակել է չվերթը: