Անհայտ անձը նռնակ է նետել Կարաբուլաք ինգուշական քաղաքի թիվ 3 դպրոցի տնօրենի տան բակը: Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրը:

«Պայթյունը տեղի է ունեցել կիրակի՝ ժամը 23-ի սահմաններում: Պայթյունի արդյունքում ոչ ոք չի տուժել»,- նշել է գործակալության զրուցակիցը:

Ներկայումս ընթանում են հանցագործին գտնելու աշխատանքները, պարզվում է դրդապատճառը: