Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին սեպտեմբերի 5-ին եռօրյա այցով ժամանել է Ադրբեջան:

Այցի ընթացքում նա քննարկելու է իրավիճակը երկրում եւ Հարավային Կովկասում, նաեւ նոյեմբերի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները, ասված է հատուկ ներկայացուցչի գրասենյակի հաղորդագրության մեջ:

«Այցի ընթացքում ԵՄ հատուկ ներկայացուցիչը կշարունակի պարբերական խորհրդակցությունները ադրբեջանական իշխանությունների, քաղաքական շրջանակների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, կհանդիպի Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների նախապատրաստություններն արդեն ընթանում են: Ադրբեջանի միապալատ խորհրդարանը բաղկացած է 125 պատգամավորներից: