Չինաստանում՝ պողպատի գործարանում, գազի արտահոսքից 10 մարդ է մահացել, եւս 7-ը տուժել են, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները։ Միջադեպը տեղի է ունեցել Շանդուն նահանգի Ձոուպին գավառում։ Բոլոր տուժածները հոսպիտալացվել են։

Իշխանությունները պարզում են միջադեպի մանրամասները։