ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Բարաք Օբամայի հանդիպումը Փարիզում՝ ՄԱԿ կլիմայի փոփոխության գագաթնաժողովի կուլիսներում ավարտվել է։ Նախագահների զրույցը տեւել է ավելի քան կես ժամ։ Հանդիպումը կայացել է դռնփակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Երկուշաբթի Փարիզում մեկնարկել է ՄԱԿ՝ կլիմայական փոփոխության (COP21) բարձրագույն մակարդակով գագաթնաժողովը, որին մասնակցում են մոտ 150 երկրների ղեկավարներ։





























