Թուրքիայի կողմից խոցված Սու 24 ռմբակոծիչը խախտել էր Թուրքիայի օդային սահմանը։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։

«Թուրքիան ՆԱՏՕ-ի Խորհրդի նիստում մեզ հայտնել է այդ մասին եւ բազմաթիվ տեղեկություններ ու մանրամասներ ներկայացրել։ Ի լրումն դրա՝ մենք ունենք սեփական աղբյուրները, մեր սեփական տեղեկությունները համընկնում են Թուրքիայի տրամադրած տեղեկատվության հետ։ Խոսքը Թուրքիայի օդային սահմանը խախտելու  մասին է»,- ասել է Սթոլթենբերգը լրագրողներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։