ԱՄՆ-ը հրաժարվել է մասնակցել Թուրքիայում կայանալիք «Անատոլիական արծիվ» անունը կրող ռազմական վարժանքներին:
Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որում նշել է, թե հրաժարվում է մասնակցել հոկտեմբերին կայանալիք վարժանքներից: Դեսպանատունը նշել է, թե ամերիկյան ուժերն արդեն մասնակցել են երկու վարժանքների եւ այժմ նրանց առջեւ այլ խնդիրներ են դրված:
Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, թե ԱՄՆ-ը կարող է հրաժարվել վարժանքներից, քանի որ դրանց չեն հրավիրվել իսրայելական զինվորականները: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հերքել էր այդ լուրերը:


























