Բուրկինա Ֆասոյում ընտրությունների առաջին փուլի արդյունքներով նոր նախագահ է դարձել երկրի նախկին վարչապետ, Հանուն առաջադիմության ազգային շարժման ղեկավար Ռոք Մարկ Քրիստիան Կաբորեն։ Նա հավաքել է ձայների 53.49 տոկոսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ազգային անկախ ընտրական հանձնաժողովի տվյալները։

Կաբորեի հիմնական մրցակից, ֆինանսների նախկին նախարար, «Առաջընթացի եւ փոփոխությունների միություն» կուսակցության ղեկավար Զեֆիրենա Դիաբրեն հավաքել է ընտրողների ձայների 21.65 տոկոսը եւ արդեն ճանաչել է իր պարտությունը։

Ընտրություններով ավարտվում է անցումային ժամանակաշրջանը, որը սկսվել էր նախագահ Բլեզ Կոմպաորեի հրաժարականից հետո։