ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 44-ամյա Գաբրիել Մ.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա  2013 թ. հոկտեմբերի 31-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 214 հոդվածի (Առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) 1-ին մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Գաբրիել Մ.-ն փոխանցվել է Կումայրիի բաժնի ծառայողներին: