Դատարանն Արգենտինայի նախկին նախագահ Կառլոս Մենեմին դատապարտել է 4.5 տարի ժամկետով ազատազրկման՝ յուրացման համար: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով La Nacion-ին:

Կառլոս Մենեմն Արգենտինայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1989-1999 թվականներին:

2013 թվականին Մենեմն արդեն 7 տարվա ազատազրկման դատապարտվել է՝ Էկվադորում եւ Խորվաթիայում զենքի մաքսանենգությանը մասնակցության համար: