Սակրավորները ոչնչացրել են կասկածելի պայուսակները, որոնք հայտնաբերվել են Սոֆիայի օդանավակայանի հարեւանությամբ:

Մասնագետները չեն հաստատել տեղեկությունն այն մասին, որ տերմինալներից մեկի հարեւանությամբ կայանված բեռնատարում պայթուցիկ կա: Միաժամանակ, արտասահմանյան համարանիշերով անտեր մեքենայում հայտնաբերված պայուսակները ոչնչացրել են վերահսկվող պայթյունի օգնությամբ: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Kanal 3-ին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բուլղարիայի ոստիկանությունը ստուգել է Սոֆիայի օդանավակայանի տերմինալներից մեկի հարեւանությամբ կայանված բեռնատարում գտած կասկածելի պայուսակները, սակայն պայթուցիկ սարք չի հայտնաբերել: