Գվիենայի նախագահի նախկին ժամանակավոր պաշտոնակատար գեներալ Սեկուբա Կոնատեն ԱՄՆ դատարանում խոստովանել է, որ ապօրինի կերպով մի քանի հազար դոլար է անցկացրել երկրի տարածք, փոխանցում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը։

Նշենք, որ 2009թ. պետական հեղաշրջումից հետո Կոնատեն կատարում էր Գվիենայի նախագահի պարտականությունները եւ ղեկավարում էր Աֆրիկյան միության անվտանգության ուժերը։ Սեփական երկրում նա հայտնի է El Tigre մականունով՝ մարտերում դրսեւորած կատաղի բնավորության պատճառով։

Հետաքննության տեղեկություններով՝ 2013թ. նա Եթովպիայից ժամանել էր Վաշինգթոն՝ ուղեբեռում ունենալով 65 հազար դոլար, որոնք թաքցրել էր հայտարարագրի մեջ։

Կոնատեն Վիրջինիայի նահանգում խոստովանել է մեղքը, ինչի կապակցությամբ դատարանը նրան կվերադարձնի մոտ 3 հազար դոլար՝ որպես հումանիտար օգնություն։